Եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ առաջիկա օրերին բարձր ջերմաստիճանի ֆոնին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։

Երկրի արևմտյան  հատվածի լեռնային շրջանների առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +30 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։