
Վրաստանի արևելյան մասում մինչև մարտի մեկը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 27-28-ը երկրի առանձին վայրերում կդիտվի արևելյան քամու ուժգնացում։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկության համաձայն՝ փետրվարի 27-ին Արևելյան Վրաստանում կդիտվի ցուրտ, ամպամած, տեղ-տեղ անձրևոտ եղանակ։
Փետրվարի 27-ին Թբիլիսիում հնարավոր է ձյուն և մառախուղ։ Փետրվարի 28-29-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը սպասվում է -1, -3, ցերեկը՝ +7, +9 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում փետրվարի 27-ին առանձին վայրերում հնարավոր է ձյուն և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը գիշերը տեղ-տեղ կնվազի մինչև -16, -18, ցերեկը կբարձրանա մինչև +4, +6 աստիճան։