Մինչև հուլիսի 25-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ժամանակ առ ժամանակ` քամի, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Նշվում է, որ հուլիսի 19-21-ին օդի ջերմաստիճանն արևմտյան Վրաստանի հարթավայրերում ցերեկը կլինի +20, +25 աստիճան, իսկ հուլիսի 22-ից կբարձրանա +23, +28 աստիճան։
Տեղեկության համաձայն՝ հուլիսի 19-20-ը արևելյան Վրաստանում կպահպանվի շոգ և առանց տեղումների եղանակը։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +31, +36 աստիճան, իսկ հուլիսի 21-ից կնվազի +26, +31 աստիճան։
Մայրաքաղաք Թբիլիսիում հուլիսի 19-20-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +34, +36 աստիճան, իսկ հուլիսի 22-ից հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի մինչև +28, +30 աստիճան։