Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը մրցունակ էր, և թեկնածուներն ունեին հնարավորություն քարոզարշավ տանել, ընդհանուր առմամբ մի կողմը առանց հիմնավորման օգտվում էր առավելություններից: Վրաստանի նախագահի ընտրությունների և դրան նախորդող քարոզարշավի ընթացքին այս գնահատականն է տվել ԵԱՀԿ-ի կարճաժամկետ առաքելության ղեկավար և հատուկ համակարգող Կրիստիան Վիգենինը:
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայացուցիչները նշում են նաև, որ խիստ հռետորաբանությունը և առանձին միջադեպերը, ինչպես նաև վարչական ռեսուրսի կիրառումն ու պետությունը կուսակցությունից չհեռացնելը նոյեմբերի 28-ին վնասեցին ընտրություններին: Մասնավոր հեռուստաընկերությունները տարան բևեռացված և խիստ կողմնակալ լուսաբանում, իսկ հանրային հեռարձակողը չապահովեց իր խմբագրության քաղաքականության անկախությունը և անաչառությունը:
ԵԱՀԿ-ում նշում են, որ հակաքաղաքական և ընդդիմադիր ցույցերը ընտրությունների նախաշեմին միայն սրեցին լարվածությունը: Պետական ոչ մի կառույց չարձագանքեց խիստ և բացասական հռետորաբանությանը: Բացի վարչական ռեսուրսի չարաշահումից հայտարարություններ են արվել սոցիալական և ֆինանսական ծրագրեր սկսելու մասին, մասնավորապես` Վրաստանի 600 հազար քաղաքացու բանկային պարտքերը ներելու նախաձեռնությունը: Ընտրությունների օրը ընտրողների ակտիվությունը բարձր էր, սա ԵԱՀԿ-ն նշում է որպես առավելություն: Չնայած՝ այստեղ ևս կարող են խնդիրներ լինել: Կազմակերպությունից նշում են, որ այս փաստը ավելացրեց ընտրողներին վախեցնելու մասին կասկածները:
Ընդհանուր առմամբ՝ ըստ Կրիստիան Վիգինինի՝ Վրաստանի նախագահական ընտրությունները բացառիկ էին ոչ միայն այն պատճառով, որ անցան երկու փուլով, այլ նաև նրա համար, որ սա վերջինն ընտրությունն էր, որ վրաց ազգը ինքն է ընտրում նախագահ՝ ուղիղ և գաղտնի քվեարկությամբ:
Նյութի աղբյուր՝ sova