ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. նոր ընդունված օրենքը լրացուցիչ մտահոգություններ է առաջացնում

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) արձագանքել է «Վրացական երազանք»-ի ընդունած ԱՄՆ «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի»՝ FARA-ի «բառ առ բառ թարգմանության» օրինագծին։ Գրասենյակը հայտնել է, որ այդ օրենքն առաջացնում է մտահոգություն նրա բացասական ազդեցության վերաբերյալ, որը  կարող է ունենալ քաղաքացիական հասարակության վրա։

«Այս օրենքն էական ազդեցություն կունենա քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանների գործունեության վրա։ Քաղաքացիական հասարակությունը ցանկացած ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունի, և ցանկացած նոր կարգավորում պետք է նպաստի նրանց կարևոր գործունեության ամրապնդմանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, այլ ոչ թե սահմանափակմանը», – հայտարարել է ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մարիա Տելալիանը։

Հայտարարության մեջ նշված է, որ «Վրացական երազանք»-ի նոր օրենքը` մյուս օրենքների հետ միասին, նպատակ ունեն սահմանափակելու քաղաքացիական և մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների գործունեությունը՝ զրկելով նրանց իրենց աշխատանքի շարունակման համար անհրաժեշտ երաշխիքներից։

ԺՀՄԻԳ-ը հիշեցրել է FARA-ի ամերիկյան տարբերակի վերաբերյալ կատարված վերլուծությունը և կրկնել, որ ամերիկյան FARA-ն ունի իրավական մեխանիզմներ, որոնք պաշտպանում են քաղաքացիական կազմակերպություններին՝ թույլ չտալով, որ նրանց վրա «օտարերկրյա ազդեցության» պիտակ կպցվի միայն օտարերկրյա ֆինանսավորում ստանալու պատճառով։

Գրասենյակը կոչ է արել Վրաստանի իշխանություններին վերանայել այդ օրենսդրական նախաձեռնության կիրառումը և ընդգծել, որ անհրաժեշտ է օրենսդրության խորքային և կրկնակի գնահատում։

Նոր ընդունված օրենքների մասին ամփոփ կարդացեք ստորև։