ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն անհանգստացած է թբիլիսյան ցույցերում բիրտ ուժի կիրառմամբ

Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների միջազգային գրասենյակն (ԺՀՄԻԳ) արձագանքում է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։

X սոցիալական ցանցում հրապարակված կարճ հայտարարության մեջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշել է՝ անհանգստացած են Թբիլիսիում նոր ընտրությունների պահանջով անցկացվող հանրահավաքում ոստիկանականների կողմից բիրտ ուժի կիրառման մասին հաղորդումներով:

ԺՀՄԻԳ-ը Վրաստանի իշխանություններին կոչ է անում նպաստել խաղաղ հավաքներին, ներգրավվել ոչ բռնի երկխոսության մեջ:

«Խաղաղ բողոքի և քննադատական ​​կարծիքի իրավունքը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության համար»,- ասված է հայտարարությունում։

Նշենք, որ նոյեմբերի 19-ի առավոտյան ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ ցրեց Վակեում ընթացող ցույցը։ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ ձերբակալվել էր 16 մարդ։ Նրանց թվում էր «Մթավարի արխի» ՀԸ-ի օպերատոր Սերգի Բարամիձեն։

Թբիլիսիի պետական ​​համալսարանի առաջին մասնաշենքի շրջակայքը ցուցարարները շրջափակել են նոյեմբերի 17-ից։ Հանրահավաքի մասնակիցները, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները համարում են կեղծված և պահանջում են նոր ընտրություններ, վրաններն էին տեղադրել այս տարածքում։