ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ODIHR) արձագանքում է Թբիլիսիում տեղի ունեցած զարգացումներին և կոչ անում հետաքննել ակտիվիստների և լրագրողների նկատմամբ հարձակումները:
«ODIHR-ն անհանգստացած է Թբիլիսիում տեղի ունեցած բռնություններով, ինչպես նաեւ նախատեսվող խաղաղ հավաքը չեղյալ հայտարարելու կապակցությամբ: «Ակտիվիստների, լրագրողների և նրանց գույքի դեմ ուղղված այս նպատակային հարձակումներից յուրաքանչյուրը պետք է անհապաղ և լիարժեք ուսումնասիրվի», — ասված է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ/ODIHR հայտարարության մեջ:
Հարձակումներ լրագրողների վրա, անկարգություններ. ռադիկալ խմբերը՝ ԼԳԲՏ անձանց դեմ «պայքարում»