ԵԱՀԿ ԽՎ նախագահի այցը Վրաստան հետաձգվեց

Վրաստանյան ընդդիմադիր կուսակցությունների, 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշիլիի, Եվրախորհրդարանի պատգամավորների և այլ քաղաքական գործիչների կոչերից հետո ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման հայտարարեց՝ հետաձգել է հունվարի 8-10-ը նախատեսված այցը Վրաստան։

Տեղեկությունը հարթակ X-ում տարածում է անձամբ Կաուման. «Քննարկումներից և երկար մտածելուց հետո ես որոշեցի հետաձգել իմ այցը Վրաստան մինչև այն պահը, երբ առավել արդյունավետ կլինի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ներգրավումը», — գրել է նա։

Նրա հայտարարության համաձայն՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է «լսել բոլոր ձայները և օգնություն առաջարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախընտրական առաջարկությունների իրականացման հարցում»։

Կոչ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահին՝ չայցելել Վրաստան