Կոչ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահին՝ չայցելել Վրաստան

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման հունվարի 8-10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսում է այցելել Վրաստան։

Պիա Կաումայի այցը Վրաստան Լատվիայի Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիհարդս Կոլսը X սոցիալական հարթակում անվանել է «աղետալի և ժամանակավրեպ որոշում»։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին նամակով են դիմել նաև երեք ընդդիմադիր քաղաքական ուժեր։

Ուղղված նամակում Վրաստանի ընդդիմադիր երեք  կուսակցությունները («Կոալիցիա փոփոխությունների համար», «Միացյալ ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան») հայտարարել են, որ Կումայի այցը Վրաստան նպատակահարմար կհամարվի միայն այն դեպքում, եթե «այն նպաստի նոր ընտրությունների նախապատրաստական ​​գործընթացին և քաղբանտարկյալների ազատմանը»․ քաղաքական ուժերը նշում են, որ «Վրացական երազանք»-ի «Ինքնահռչակ վարչակարգը չի դիտարկում քաղբանտարկյալներին ազատ արձակելու կամ նոր ընտրություններ անցկացնելու հարցը»։

Ընդդիմադիր քաղաքական ուժերը Պիա Կաումային ուղղված նամակում նշում են, որ այս պայմաններում այցի հետաձգումը լավագույն որոշումը կլինի։

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական ​​Ջո Ուիլսոնը Պիա Կաումային կոչ է արել այս փուլում չեղարկել իր այցը Թբիլիսի։

Ջո Ուիլսոնի խոսքով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի այցը «Իվանիշվիլիի ռեժիմը ​​կօգտագործի որպես իշխանության ավտորիտար բռնազավթումը լեգիտիմացնելու» միջոց։