ԵԱՀԿ խորհդարանական վեհաժողովի նախագահ Գիգա Ծերեթելին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Աժ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ: Ինչպես տեղեկացրել են «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից՝ կողմերը խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ու հետագա դրության մասին:
Հայաստանի Հանրապետության ԱԺ խոսնակի խոսքով՝ այժմ ռազմական գործողություններ չեն ընթանում, չնայած առանձին խախտումներ կան: Նա նշել է նաև, որ կարևոր է միջազգային կազմակերպությունների, հատկապես ԵԱՀԿ-ի միջնորդությունը կրակի դադարեցման և բանակցությունները շարունակելու հարցում:
Գիգի Ծերեթելին իր հերթին նշել է, որ ռազմական գործողությունները վերսկսելը վնասում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հեռանկարը ու վտանգ է հանդիսանում տարածաշրանի անվտանգության համար: Ծերեթելին նաև իր մտահոգությունն է հայտնել, որ բախումների արդյունքում զոհվածներ ու վիրավորվածներ կան:
«Ցավալի է, որ համաճարակի ժամանակ, երբ ավելի շատ համգործակցություն էինք ակնկալում երկրներից, նման բախում է տեղի ունենում, իսկ բնակչությունն էլ ավելի անպաշտպան է զգում իրեն: Պետք է ամենինչ արվի, որ շարունակվեն բանակցությունները, հակամարտությունը լուծելու քաղաքան կամք լինի, ԵԱՀԿ սկզբունքների ու միջազգային նորմերի համաձայն»,- ասել է Գիգի Ծերեթելին:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսսկի խմբի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են կողմերի հետ: