ԵԱՀԿ-ում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերի խոսքով՝ Վրաստանի և Մոլդովայի տարածքում Ռուսաստանի անցանկալի ռազմական ներկայությունը հակասում է հիմնարար սկզբունքներին։ Այս մասին Քարփենթերը հայտարարել է հունվարի 13-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում։
«Մենք պետք է կարևոր քննարկում անցկացնենք այն մասին, թե ինչ կարող ենք անել ռիսկը նվազեցնելու և վստահություն ձևավորելու համար, և մենք պատրաստ ենք սկսել աշխատել դրա վրա», — ասել է Քարփենթերը:
Նշենք, որ այս շաբաթ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը երրորդ միջազգային քաղաքական հանդիպումն է անցկացրել, որտեղ Արևմուտքի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել են անվտանգության հարցեր, ավելի կոնկրետ՝ Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի շուրջ ընթացող գործընթացները։
ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցությունների ընթացքում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Ռուսաստանը կրկին կոչ է արել դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը և ուժերը դուրս բերել Արևելյան Եվրոպայից։