
Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն անհանգստություն է հայտնել լրագրողներ Նինի Բալանչիվաձեի, Սոփո Գոզալիշվիլիի, Նատա Քաջաիայի և Մակա Չիխլաձեի՝ խորհրդարանական հավատարմագրումը կասեցնելու փաստի առնչությամբ։
«Այս որոշումը դադարեցնում է հանրային բանավեճը և քննադատական հսկողությունը, որոնք էական նշանակություն ունեն ժողովրդավարական գործընթացի համար», — գրել է Ռիբեյրոն X-ի իր էջում։
Հատկանշական է, որ խորհրդարանական մեծամասնության՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների խնդրանքով խորհրդարանի նախագահի հրամանով կասեցվել է ընդդիմադիր «Պիրվելի արխիի» լրագրողներ Մակա Չիխլաձեի և Նատա Քաջայայի, «Մթավարի արխիի» լրագրող Նինի Բալանչիվաձեի և «Ֆորմուլայի» լրագրող Սոփո Գոզալիշվիլի խորհրդարանում լրագրողական գործունեություն ծավալելու հավատարմագրումը։
Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հրամանագրով լրագրողը նաև պարտավոր է դադարեցնել հարցազրույցը, եթե հարցերին չեն ցանկանում պատասխանել։ Հիշյալ որոշումը կայացվել է, երբ պատգամավորներ Նինո Ծիլոսանին, Գուրամ Մաճարաշվիլին և Սոզար Սուբարը պահանջել են դադարեցնել իրենց անցանկալի հարցեր տվող լրագրողների հավատարմագրումը։