ԵԱՀԿ 38 երկրներ ակտիվացրել են Վիեննայի մեխանիզմը Վրաստանի վերաբերյալ

ԵԱՀԿ 38 երկրներ ակտիվացրել են Վիեննայի (մարդկային հարթության) մեխանիզմը Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

38 երկրների պատվիրակությունը տեղեկացրել է ԵԱՀԿ-ում Վրաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Մաիսուրաձեին իրենց խոր մտահոգության մասին նոյեմբերի 28-ից Վրաստանում զարգացող իրադարձությունների վերաբերյալ.

«Մեզ խորապես անհանգստացնում են իրավապահ մարմինների կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումները և խաղաղ ցուցարարների, լրագրողների և պատահական ականատեսների նկատմամբ անհայտ խմբերի բռնությունները, որոնք չեն հետաքննվել իրավապահ մարմինների կողմից: Ցավոք, առաջին անգամ չէ, որ մենք տեսնում ենք հանցագործների անպատժելիությունը։ Անցած տարիներին վրացական իշխանությունները բավարար միջոցներ չեն ձեռնարկել տուժածների համար արդարադատության մատչելիությունն ապահովելու կամ նման միջադեպերը մանրակրկիտ հետաքննելու և վերացնելու նպատակով։ Սա ընդգծում է անպատժելիության կանխարգելման և արդարադատության ապահովման ավելի ուժեղ մեխանիզմների անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Ստորագրող երկրներն ակնկալում են ստորև թվարկված հարցերի գրավոր պատասխանները տասնօրյա ժամկետում.

  • Ի՞նչ քայլեր են ձեռնարկել վրացական իշխանությունները՝ հետաքննելու նպատակով խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումների փաստերը, ներառյալ բողոքի ակցիաներին չմասնակցած անձանց ձերբակալությունները, և որ ոստիկանությունը գործել է առանց ինքնության հաստատման:
  • Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին պնդումները հետաքննելու համար: Խնդրում եմ մանրամասնել ձեռնարկված գործողությունները, այդ թվում՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել լիարժեք և անկախ հետաքննության համար։
  • Ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը՝ հետաքննելու նպատակով անհայտ խմբերի կողմից խաղաղ ցուցարարների, լրագրողների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և դիտորդների նկատմամբ բռնության մեղադրանքները` իրավապահների կանխամտածված անգործության պայմաններում։
  • Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիական հասարակության, լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար՝ առանց հաշվեհարդարի կամ նրանց  առողջությանը վտանգ սպառնալու բողոքի ակցիաների ազատ լուսաբանումն ապահովելու նպատակով՝ ։
  • Ինչպիսի՞ ներգրավվածություն է եղել ԵԱՀԿ կառույցների, մասնավորապես ԺՀՄԻԳ-ի հետ՝ արձագանքելու համար այդ կառույցների բարձրացրած մտահոգություններին և օգնելու կատարել ԵԱՀԿ պարտավորությունները:
  • Ի՞նչ քայլեր են ձեռնարկել իրավապահ մարմինները, պաշտոնյաները` չբացահայտված խմբերի կողմից մարդու իրավունքների խախտումների կրկնությունը կանխելու, ինչպես նաև բռնության հեղինակներին և կազմակերպիչներին հետապնդելու պատշաճ ընթացակարգ ապահովելու համար:
  • Ի՞նչ երաշխիքներ են տրվել, որ արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատությունն իրականացվի առանց բռնաճնշումների, այդ թվում՝ մարգինալացված կամ այլ կերպ ասած` խոցելի բնակչությանը:
  • Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքական գործիչները շարունակեն իրենց քաղաքական գործունեությունը առանց սպառնալիքների և բռնությունների։ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել քաղաքական բազմակարծության և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության համար։