Վրաստանում հուլիսի 6-ին մեկնարկել են ուսուցիչների կարգավիճակի բարձրացման քննությունները և կտևեն մինչև հուլիսի 25-ը, որից հետո Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը կստուգի ու կգնահատի աշխատանքները։
NAEC-ի պարզաբանմամբ` քննությունների արդյունքների հրապարակումը սպասվում է հաջորդ ամսին՝ օգոստոսին, իսկ մինչ այդ կհրապարակվեն օգտագործված թեստերն ու ճիշտ պատասխանները։
Ավելի ստույգ` քննությունների ժամանակ օգտագործված թեստերն ու ճիշտ պատասխանները կհրապարակվեն քննություններից անմիջապես հետո (ներառյալ կորոնավիրուսով վարակված անձանց համար տարվող լրացուցիչ քննաշրջանները)։