«Ռուսաստանը երկար ժամանակ պատրաստվում էր օգոստոսյան պատերազմին, բայց իշխանությունները ոչ միայն ժամանակին չկանխեցին, այլ իրենց անպատասխանատու քաղաքականությամբ օկուպացիայի պլանը հնարավոր դարձրեցին», — այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ արձագանքելով 2008 թվականի պատերազմի մասին հարցին:
Վարչապետը նշել է, որ բոլոր իշխանությունների գերագույն խնդիրն է հասարակությանն ու երկիրը զերծ պահել փորձություններից, սակայն իշխանությունները, ըստ նրա, այդպես չեն վարվել:
«Ամենամեծ սխալը գիտե՞ք որն է, ընկերներ: Այն, որ «Միացյալ ազգային շարժման» իշխանությունները պնդում էին, որ վրացական տարածքների գրավումը սկսվել է 2008 թվականից: Ես օգոստոսի 8-ին Գորիում էի և հանդիպեցի մեր փախստականներին, որոնք դեռևս 90-ականների սկզբին ստիպված էին լքել իրենց տները: Ի՞նչ եք կարծում, ե՞րբ սկսվեց Վրաստանի գրավումը: Այս մասին ոչ մի շահարկում չկա: Դրա պատասխանը պարզ է` 90-ականների սկզբին», — ասել է վարչապետը: