Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն համակարգող խորհրդի նիստից հետո խոսել է covid-19-ի դեմ պատվաստանյութի մասին։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը Վրաստան կհասնի հավանաբար մարտ-ապրիլ ամիսներին:
Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանը գրանցված է covax հարթակում, որտեղ 2021 թվականին հասանելի կլինեն մի քանի պատվաստանյութ և նախորոք վճարած 4,5 մլնի դիմաց հնարավոր կլինի ընտրել պատվաստանյութը և պատվիրել Վրաստանի համար:
Նա նաև հավելել է, որ տարբեր երկրներում Վրաստանի դեսպանատների միջոցով բանակցություններ են ընթանում նաև այլ պատվաստանյութ արտադրող ընկերությունների հետ:
Նոյեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3216 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 135 584 է: