Ե՞րբ կանցկացվի ուսուցիչների 2022 թվականի քննությունը

Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը հրապարակել է ուսուցիչների քննությունների ժամանակացույցը։ Քննությունները կսկսվեն հուլիսի 7-ին և կավարտվեն հուլիսի 25-ին։ Այս տարի առաջին անգամ անցկացվող հայոց լեզվի և գրականության ուսուցիների քննությունը կանցկացվի հուլիսի 20-ին։

Այսպիսով.

հուլիսի 7 (առաջին քննաշրջան).
վրաց լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնագիտություն (I-IV),
բնագիտություն (տարրական մակարդակ I-VI),
վրաց լեզու և գրականություն (I-VI տարրական մակարդակ),

հուլիսի 7 (երկրորդ քննաշրջան).
մաթեմատիկա (տարրական մակարդակ I-VI),
երաժշտություն,
քաղաքացիական կրթություն (տարրական, հիմնական, միջին մակարդակ),

հուլիսի 14 և 15 (առաջին քննաշրջան)
առաջատար և մենթոր ուսուցիչ դառնալ ցանկացողների քննություն,

հուլիսի 14 (երկրորդ քննաշրջան)
կենսաբանություն (տարրական, հիմնական, միջին մակարդակ),

հուլիսի 15 (երկրորդ քննաշրջան)
աշխարհագրություն,
ադրբեջաներեն լեզու և գրականություն,

հուլիսի 19 (երկրորդ քննաշրջան)
քիմիա,

հուլիսի 20 (առաջին քննաշրջան)
վրաց լեզու և գրականություն (տարրական, հիմնական, միջին մակարդակ),
մաթեմատիկա (տարրական, հիմնական, միջին մակարդակ),
հայոց լեզու և գրականություն,

հուլիսի 21 (առաջին քննաշրջան)
պատմություն,
կերպարվեստ և կիրառական արվեստ,
սպորտ, ֆիզիկա,

հուլիսի 22 (առաջին քննաշրջան)
անգլերեն լեզու (տարրական, հիմնական, միջին մակարդակ) — գրավոր մաս,
գերմաներեն լեզու (տարրական, հիմնական, միջին մակարդակ) — գրավոր մաս,
ֆրանսերեն լեզու (տարրական, հիմնական, միջին մակարդակ) — գրավոր մաս,
ռուսաց լեզու (տարրական, հիմնական, միջին մակարդակ) — գրավոր մաս,
վրացերենը որպես երկրորդ լեզու (տարրական, հիմնական, միջին մակարդակ) — գրավոր մաս,
տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ — գրավոր մաս,

հուլիսի 24
տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ՝ գործնական մաս,

հուլիսի 25
անգլերեն լեզու (տարրական, հիմնական, միջին մակարդակ) — գործնական մաս,
ռուսաց լեզու (տարրական, հիմնական, միջին մակարդակ) — գործնական մաս,
գերմաներեն լեզու (տարրական, հիմնական, միջին մակարդակ) — գործնական մաս,
ֆրանսերեն լեզու (տարրական, հիմնական, միջին մակարդակ) — գործնական մաս
վրացերենը որպես երկրորդ լեզու (տարրական, հիմնական, միջին մակարդակ) — գործնական մաս։