Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, արտակարգ դրության պայմանների խախտման համար տուգանված քաղաքացիները տուգանքը պետք է վճարեն 30 օրվա ընթացքում:
Ինչպես հայտնում են նախարարությունում, անձը տուգանքի համար կարող է բողոքել արտակարգ դրության ավարտից 10 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում:
ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:
Ի՞նչ սահմանափակումներ են գործում Վրաստանում արտակարգ դրության պայմաններում