
Թբիլիսիում սկսել է գործել Yandex տաքսի ծառայությունը: Այն օգնում է արագ ազատ մեքենա գտնել` մայրաքաղաքի ցանկացած հատվածում: Ծառայությունը հասանելի է վրացերենով, ռուսերենով և անգլերենով: Ծառայությունից օգտվելու համար հարկավոր է պարզապես առցանց պատվեր գրանցել:
Սակայն Yandex-ն արդեն մի շարք քննադատությունների է արժանացել, մասնավորապես` շատ սպառողներ գտնում են, որ սա մի երկրի ծառայություն է, որը չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Ռուսական տաքսի ընկերության հիմնական քարտեզների վրա Աբխազիան և Հարավային Օսիան նշված չեն որպես Վրաստանի տարածքներ, որով ընկերությունը խախտում է Վրաստանի` օկուպացված տարածքների մասին օրենքը:
Yandex տաքսի ծառայությունը գործարկվել է 2011֊ին, Բացի Թբիլիսիից այն գործում է Ռուսաստանի 30 քաղաքներում, ինչպես նաև Մինսկում ու Երևանում: Ծառայությունը ավելի քան 70 հազար մեքենա է տնօրինում: