Ամերիկյան Yahoo ինտերնետային ընկերությունը մոտ ապագայում կանվանափոխվի: Ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, այն բանից հետո, երբ Verizon-ը կավարտի Yahoo ընկերությունը գնելու գործարքը, վերջինս այլևս կանվանափոխվի «Altaba»-ի:
Նոր ընկերությունը կվերահսկի «Alibaba Group»-ի եւ «Yahoo Japan»-ի բաժնետոմսերը: Համաձայնագիրը կնքելուց հետո Yahoo-ի ղեկավարությունը ևս կփոխվի: Ընկերության գլխավոր տնօրենը հեռանալու մասին արդեն հայտարարել է:
Verizon-ի կողմից Yahoo-ի գնման վերաբերյալ համաձայնագիրը կկնքվի այս տարվա մարտին, Verizon Communications-ը այս ամենի համար կվճարի 4,83 միլիարդ ԱՄՆ դոլար: