Ազատ ոճի ըմբիշ Վլադիմիր Խինչեգաշվիլին իր քաշային կարգի հիմնական ֆավորիտներից է:
Վրաց մարզիկը հանդիսանում է Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն: Անցած օլիմպիական խաղերին Լոնդոնում Խինչեգաշվիլին արծաթե մեդալ էր նվաճել այս քաշային կարգում: 2015-ին նա ճանաչվել է տարվա լավագույն մարզիկը Վրաստանում: Վրաց ըմբիշի հիմնական մրցակիցն է համարվում ռուսաստանցի Վիկտոր Լեբեդևը, ով երկու անգամ արժանացել է Աշխարհի չեմպիոնի կոչմանը: Վրաստանը ներկայացնող մյուս ըմբիշը՝ Յակոբ Մակարաշվիլին, առաջին անգամ է հանդես գալիս օլիմպիական խաղերում: Այս մրցաշրջանում նա հաջող է հանդես եկել Եվրոպայի առաջնությունում՝ զբաղեցնելով երրորդ տեղը: Բացի այդ, Մակարաշվիլին միջազգային տարբեր մրցումների բազմակի մրցանակակիր է: