Խվիչա Կվարացխելիան՝ լավագույն խաղացող

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան «Նապոլիի» երկրպագուների կողմից ընտրվել է վերջին ամսվա լավագույն խաղացող։

Խվիչա Կվարացխելիան օգոստոսին «Նապոլիի» կազմում անցկացրել է 3 խաղ՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում։ Վրաստան — Չեխիա հանդիպումն ավարտվեց Վրաստանի հավաքականի հաղթանակով։

Հատկանշական է, որ հանդիպման առաջին խաղակեսում Խվիչա Կվարացխելիան 11 մետրանոցով բացեց հաշիվը։