Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը խուզարկում է Թբիլիսիի Վակե Պլազայում տեղակայված ամերիկյան Concentrix ընկերության վրաստանյան գրասենյակը:
Վրաստանյան Tabula լրատվամիջոցի տեղեկություններով՝ ֆինանսական ոստիկանությունը Concentrix-ի աշխատակիցներից մի քանիսին չի թույլատրել գրասենյակ մտնել՝ ասելով, որ չեն կարողանա աշխատել։ Գրասենյակում ներկա են միայն ընկերության ղեկավարության անդամներ։
Աշխատակիցների չգիտեն, թե որն է ոստիկանության՝ գրասենյակ մուտք գործելու պատճառը։
Նշենք, որ Concentrix-ը Կալիֆոռնիայում գործող բիզնես գործընթացների կառավարման ընկերություն է, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում միջազգային բրենդներին: Ընկերությունը գրասենյակներ ունի ավելի քան 70 երկրներում, այդ թվում՝ Վրաստանում։ Ամերիկյան Concentrix-ը վրացական շուկա մուտք է գործել 2021 թվականին՝ «Արտադրի՛ր Վրաստան» պետական գործակալության աջակցությամբ։