Վրաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ (booster) դոզայով 50-ից բարձր տարիքի պատվաստվող քաղաքացիների 100 լարի (մոտ 30 ԱՄՆ դոլար) խրախուսական ծրագրի ներդրումից հետո պատվաստել է 50-60 տարեկան 17 850 քաղաքացի։ Այս մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն։
«Խրախուսման ծրագիրը սկսել ենք հունվարից։ Հունվարի 1-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ունենք օրական միջինը 510՝ 50-60 տարեկան պատվաստվող քաղաքացի։ Նոյեմբերին մենք սկսել ենք խրախուսել 60-ն անց քաղաքացիներին, և մինչև փետրվար պատվաստվել է 134 153 քաղաքացի»,- ասել է Ամիրան Գամկղրելիձեն։