
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցին Վրաստանից չվերահսկվող Աբխազիա և խստորեն դատապարտել։
«Սա Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքի, մեր երկկողմ հարաբերությունների և միջազգային իրավունքի սկզբունքների անընդունելի խախտում է»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նշենք, որ Լուկաշենկոն այսօր ժամանել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիա։ Բիճվինթայի ամառանոցում նա հանդիպել է Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ։
Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսին` ի նշան բողոքի, կանչել են Վրաստանի արտաքին գործերի նախարարություն։