
Ապրիլի 7-ից կմեկնարկեն Գյուլուբաղ-Խոժոռնի 2800 մետր երկարությամբ ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Խոժոռնիի վարչական միավորումից Սակրեբուլոյում ներկայացուցիչ Արսեն Հախվերդյանը:
«Շնորհակալություն Մառնեուլիի քաղաքապետարանի ղեկավարներին և Խորհրդարանում Մառնեուլիի պատգամավորին, ում շնորհիվ 1 մլն. լարի հատկացվեց այս ծրագիրն իրականացնելու համար», — գրում է Հախվերդյանը:
Նշենք, որ ճանապարհի որոշ հատված վերանորոգել, ասֆալտապատել էին երկու տարի առաջ: Նախորդ տարի վարակի տարածման պատճառով աշխատանքները դադարեցված էին: