
Առկա տեղեկատվության համաձայն, Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի իշխանությունները փակել են Վրաստանի հետ Փախուլանի-Սաբերոի սահմանը, ինչպես նաև Էնգուրի կամուրջը: Պատճառը երկրում տարածված H1N1 վիրուսն է (հայտնի խոզի գրիպ անվամբ), գրում է Imedinews-ը։
Աբխազիայի գլխավոր սանիտարական բժիշկ Լյուդմիլա Սկորիկին հայտարարել է, որ Աբխազիայում այս պահի դրությամբ H1N1 վիրուսով հիվանդության դեպքեր չեն հայտնաբերվել: