«Եվրոպական Վրաստանի» պատգամավոր Էլենե Խոշտարիան անդրադարձել է Գիորգի Գախարիայի հայտարարությանը՝ «եթե «Եվրոպական Վրաստանում» իր հետ լրացուցիչ հանդիպում են ուզում, թող հրավիրեն սուրճ խմելու»:
«Այսօր ՆԳ նախարարին ուղղված շատ լուրջ հարցեր կան, նա պետք է դրանց լուրջ պատասխան տա: Եթե նրան վախեցնում են հանձնաժողովի պատերը, կամ վախենում է խորհրդարան գալ, ուզում եմ առաջարկել իմ ձեռքով եփած սուրճը, թող համենա և բոլոր հարցերին պատասխանի»,- հայտարարել է Խոշտարիան:
«Եվրոպական Վրաստանը» ՆԳ նախարարից պահանջում է խորհրդարան գալ՝ մեկնաբանելու Պանկիսիի կիրճի միջադեպը: Գիորգի Գախարիան անդրադառնալով հայտարարությանը, նշել է, որ մայիսի առաջին շաբաթվա ընթացքում նախատեսվում է իր այցը խորհրդարան, իսկ «եթե Եվրոպական Վրաստանի առաջնորդները լրացուցիչ անգամ են ուզում իրեն տեսնել, կարող են հրավիրել սուրճ խմելու»։