Վրաստանի ընդդիմադիր «Դրոա» («Ժամանակն է») կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան կոչ է արել անձնական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) և Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավարների դեմ։
Խշտարիայի խոսքով, նրանք իշխող կուսակցության հիմնադիր, մեծահարուստ, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մերձավոր շրջապատից են։
Խոշտարիան ներկայացրել է այն պաշտոնյաների ու գործարարների ցանկը, որոնց նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանվեն։
Պաշտոնյաների թվում են ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին, ՊԱԾ ներկայիս ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլինև ՊԱԾ-ից Կոբա Կոբիձեն, ով ուղղակիորեն ներգրավված է այս գործընթացում։
«Երկրին ծառայելու փոխարեն՝ նրանք ծառայում են հենց Բիձինա Իվանիշվիլիի շահերին»,- ասել է Խոշտարիան։
Խոշտարիան ցուցակում ներառել է «փոքր օլիգարխների» և «կեղծ բիզնեսմենների», նրանց մեղադրում է կոռուպցիայի և Ռուսաստանի հետ կապերի մեջ. Իրակլի Ռուխաձեն՝ «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատեր, միլիարդատեր Իվանիշվիլիի բիզնես գործընկերը, նրա ազգականը, գործարար Ուչա Մամացաշվիլին, գործարար Վանո Չխարտիշվիլին և «տխրահռչակ» նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեն։
Խոշտարիան հավելել է՝ իրենց խնդիրն է միջազգային անձնական պատժամիջոցները դարձնել ապաօլիգարխացման գործընթացի գործիքներից մեկը։