
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլիի և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Ըստ տեղեկության, կողմերը քննարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ձևաչափով համագործակցության խորացման հնարավորություններն ու մտքեր փոխանակել Արևելյան գործընկերության ապագայի և նախատեսվող գագաթնաժողովի վերաբերյալ:
Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին, ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը:
Մակա Բոչորիշվիլին շնորհավորել է Մարիա Կարապետյանին՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: