Սան Մարինոյում Քաղաքաշինության, բնակավայրերի և հողերի տնօրինման կոմիտեի 83-րդ նիստի իր ելույթում Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրիա Բասիլաիան ասել է, որ Խորհրդային ժամանակաշրջանի բնակելի շենքերը մնում են Թբիլիսիի գլխավոր խնդիրներից մեկը:
Բասիլաիան դիմել է միջոցառման մասնակիցներին և շնորհակալություն հայտնել հանձնաժողովի անդամներին «Թբիլիսին, որպես խելացի կայուն քաղաքի պրոֆիլ» փաստաթղթի մշակման համար։
Մայրաքաղաքի փոխքաղաքապետը խոսել է վթարային տների փոխարինման ծրագրի մասին. կենտրոնացել է Թբիլիսիում ընթացող տրանսպորտային բարեփոխումների և կանաչ տարածքների վերականգնման վրա։
«Տրանսպորտային բարեփոխումների իրականացումը սկսվեց բավականին ցավոտ որոշմամբ, սակայն տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած դժվարին, բայց միաժամանակ սկզբունքային որոշումներին, բարեփոխումն ընթանում է ճիշտ ուղղությամբ, և դա պետք է իրականացվի, որպեսզի Թբիլիսին ունենա կայուն քաղաքային միջավայր: Ավելի ու ավելի շատ մարդիկ են օգտվում հասարակական տրանսպորտից, ինչը հաստատում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման առումով»,- ասել է Բասիլաիան
Ըստ նրա, Խորհրդային ժամանակաշրջանի բնակելի շենքերի ժամկետը լրացել է, և դրանք փոխարինելու կարիք կա. քաղաքում նման շենքերի թիվը հասնում է 10 հազարի.
«Մենք նախատեսում ենք դրանք փոխարինել նոր շենքերով։ Սա շատ կարևոր նախագիծ է թե՛ քաղաքացիների անվտանգության, թե՛ քաղաքի արտաքին տեսքի բարելավման համար»,- նշել է Բասիլաիան։