Վրաստանի Ներքին գործերի նախարարության առջև «Շմաքսիների» վարորդները ցույց են անցկացնում՝ պահանջելով դադարեցնել 200 լարիի տուգանքները, ինչպես նաև չեղարկել մյուս բոլոր տուգանքները: Նրանք նաև մեկ ամիս ժամանակ են տալիս տաքսիների նոր լոգոներ պատրաստելու, նշանները փոփոխելու ու կրթական գործունեությունը շարունակելու համար:
«Գիրչի» կուսակցության առաջնորդներից Զուրաբ Ջափարձեն տեղեկացրել է, որ Թբիլիսիի սակրեբուլոն (ավագանի) տաքսիների մասին օրենքում «գաղտնի ուղղումներ է մտցրել», ինչի համաձայն տաքսիներին նման նշաններով արգելվում է երթևեկել:
«Խորհրդային գայիշնիկները ՇմAXI-ների որս են սկսել»,- ասել է Ջափարիձեն:
Հիշեցնենք՝ «Գիրչի» կուսակցության անդամները հիմնադրել են «Շմաքս» կազմակերպությունը՝ այդպիսով բոյկոտելով տաքսիների վերաբերյալ ընդունված կարգավորումները, ըստ որի, Թբիլիսիում բոլոր տաքսիները պետք է լինեն սպիտակ գույնի:
Կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի խոսքով իրենք գործի են ընդունում Թբիլիսիի քաղաքապետարանի վերոնշյալ որոշման պատճառով անգործ մնացած վարորդներին: «Շմաքսը» վարձում է ուսուցիչների, որոնք Թբիլիսիում, սեփական մեքենաներով տեղաշարժվում և ուղևորների հետ խոսում են ազատությունից և ազատության բարության մասին, ինչպես նաև կցուցադրեն կուսակցության կողմից տրամադրված վիդեո/աուդիո նյութեր: