
Վրաստանի խորհրդարանում վիճաբանություն է տեղի ունեցել։ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Նիկա Մելիան ներքին գործերի նախարարին «աննամուս» է անվանել: Մելիան պնդում է, որ նախարարը ելույթ ունենալիս ոստիկանության վարկաբեկման մեջ է մեղադրում ընդդիմությունը, մինչդեռ ըստ Մելիայի՝ «հենց իրենք են վարկաբեկում»:
Ելույթի ժամանակ խորհրդարանում աղմուկ է բարձրացել: Մեծամասնության անդամներն ու խորհրդարանի խոսնակը Նիկա Մելիային մեղադրել են սադրանքներ հրահրելու մեջ: