
Վրաստանի խորհրդարանը «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ վերադարձնում է վերանայման, հայտնում է InterPressNews-ը:
Ըստ տեղեկության, հարցն արդեն այս շաբաթվա լիագումար նիստերի օրակարգում է:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ օրինագիծը կվերադարձվի երկրորդ ընթերցման՝ հաշվի առնելու Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները և համապատասխան փոփոխություններ կատարելու համար։
Ի դեպ, ապաօլիգարխացումը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու 12 առաջարկներից մեկն է։ Վրացական իշխանություններն ասում են, որ ընդունելով օրենքը՝ կկատարեն ապաօլիգարխացման պահանջը:
Հիշեցնենք՝ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ նախընտրում է համակարգված մոտեցում, մինչդեռ Վրաստանի ներկայացրած օրենքի նախագիծը հենվում է «անձնական» մոտեցման վրա։
Վենետիկի հանձնաժողովը կտրականապես չի մերժում «անձնական մոտեցման» բոլոր տարրերը, սակայն նշում է, որ նման մոտեցումը պահանջում է ուժեղ ընթացակարգային երաշխիքներ՝ կանխելու համար մարդու իրավունքների և օրենքի գերակայության խախտումները։
Վրաստանի խորհրդարանը ստացել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը