
Վրաստանի խորհրդարանում կեսօրին նախատեսված հանձնաժողովի նիստը չի կայացել ցուցարարների կողմից շենքի մուտքերն արգելափակելու պատճառով:
Առավոտյան հավաքված ցուցարարները «Վրացական երազանքի» երեք պատգամավորի թույլ չեն տվել մտնել խորհրդարան:
Խորհրդարանի շենքի բոլոր մուտքերն արգելափակված են: Մուտքերի մոտ տեղադրվել են վրաններ, դարպասների վրա կողպեք են կախել: Ցուցարարները դեպի շենքի մուտքերը տանող ճանապարհին ավազե պարկերով բարիկադներ են ստեղծել: