
Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույցին զուգահեռ, որի մասնակիցները ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն համարում, խորհրդարանում հավաքվել են «Վրացական երազանք»-ի անդամները։
Շենքի կողային մուտքերի մոտ տեղակայված են ոստիկաններ, որոնք թույլ չեն տալիս ցուցարարներին փակել մուտքերը։
Խորհրդարանում առաջին նստաշրջանը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին։
Ցուցարարների մի մասը գիշերել է խորհրդարանի մոտ, իսկ մի մասն էլ առավոտյան ժամը 9-ից միացել է բողոքի ակցիային։