Այսօրվանից Վրաստանի խորհրդարանը սկսում է քննարկումներ համամասնական համակարգին անցնելու սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Ընթացիկ շաբաթվա օրակարգում երկու նախագիծ կա՝ առաջինը իշխող կուսակցության, երկրորդը ընդդիմության կողմից պատրաստված:
Քննարկումները կսկսվեն ընդդիմության մշակած օրինագծով, որը առաջարկում է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները անցկացնել 3 տոկոսանոց շեմով, ինչպես նաև հնարավոր լինի ընտրական դաշինքներ կազմել:
Իշխող կուսակցության ներկայացրած օրինագծի համաձայն, որոշելու համար, թե քանի մանդատ է ձեռք բերել կուսակցությունը, անհրաժեշտ կլինի քաղաքական ուժի ստացած ձայները բազմապատկել 150-ով և բաժանել ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունների ստացած ընդհանուր ձայներին: Փոփոխությունների համաձայն՝ ընտրությունները կանցկացվեն 0 տոկոսանոց՝ բնական շեմով:
Թեմային ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Համամասնական ընտրություններ 2020-ից. ի՞նչ ռիսկեր է ենթադրում 0 տոկոսանոց շեմը և Ինչ է ենթադրում «Վրացական երազանքի» առաջարկը, ինչպես կբաժանվեն մանդատները 2020-ին հոդվածներում: