
Խորհրդարանում այսօր լսում են Վրաստանի կենտրոնական բանկի նախագահ Կոբա Գվենետաձեին: Վերջինս ներկայացնելու է առաջիկա 3 տարիների դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների նախագիծը:
Կենտրոնական բանկն ու խորհդարանական մեծամասնությունից հայտարարում են, որ հենց այս փաստաթղթից է կախված երկրի հետագա մոնետարային քաղաքականությունը և ազգային արժույթի փոխարժեքը:
«Վերջին ժամանակահատվածում մարտահրավերները շատ էին: Պարզ է՝ Կենտրոնական Բանկի դիրքորոշումը կարևոր է: Այս կառույցի հասցեին բազում քննադատություններ են հնչել ոչ միայն ընդդիմության, այլ նաև իշխանության կողմից»,- հայտարարել է խորհրդարանի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ռոման Կակուլիան:
Խորհրդարանական լսումներին չեն մասնակցելու ընդդիմադիր պատգամավորները: Նրանք, ստեղծված իրավիճակում վերոնշյալ փաստաթղթի քննարկումը համարում են անլուրջ: