
Վրաստանի խորհրդարանում այսօր՝ հոկտեմբերի 21-ին կլսեն հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիին:
Նախարարը կներկայանա տարածքային ամբողջականության և ապաշրջափակման հարցերի հետ կապված ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նաև արտաքին հարաբերությունների և սփյուռքի ու Կովկասի հարցերով հանձնաժողովների միասնական նիստում:
Ցիխելաշվիլին կխոսի «Քայլ դեպի լավագույն ապագա» խորագրով խաղաղարար նախաձեռնության մասին: