Խորհրդարանում կքննարկվի «Համաներման մասին» օրենքի նախագիծ։ Համաներման նախագիծը ներկայացրել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը։
Ըստ նախաձեռնողների՝ համաներումը կտարածվի մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը կատարված քրեական հանցագործությունների վրա` ներառելովց «Քրեական օրենսգրքի» 66 հոդված։
Ըստ խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Ռատի Իոնաթամիշվիլիի, համաներումը կտարածվի մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը կատարված մի շարք հանցագործությունների վրա։
«Մասնավորապես՝ Քաղաքացիական օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված հանցագործության. Բացի թվարկված 66 հոդվածներից, 1/6-ով կրճատումը կտարածվի լրացուցիչ 225 հոդվածի վրա»,- ասել է Ռատի Իոնաթամիշվիլին։
Իոնաթամիշվիլիի խոսքով, համաներումը չի տարածվի սպանության, թմրանյութերի վաճառքի, սեռական հանցագործությունների, կողոպուտի, ահաբեկության, կոռուպցիայի և պաշտոնական հանցագործությունների, անդրաշխարհի, սովորական հանցագործությունների, թրաֆիքինգի և այլ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների վրա:
«Ինչ վերաբերում է օրենքի ընդունման ժամկետին, ապա նախատեսվում է առաջին ընթերցմամբ ընդունել արտահերթ նստաշրջանում»,- ասել է Իոնաթամիշվիլին։
Համաներումը ենթադրում է պետական ակտով որոշ կատեգորիայի հանցագործություններ կատարած անձին կամ անձանց խմբին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելը, պատիժը մեղմացնելը կամ դատվածությունը հանելը։ Համաներումը տարածվում է նաև մինչև ակտի հրապարակումը կատարված հանցագործություններ վրա։ Մինչ համաներումը տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ քրգործեր չեն հարուցվում, իսկ հարուցվածները կրճատվում են։