«Գործակալների մասին» օրենքի հաստատումից հետո «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը խորհրդարան է վերադառնում հոմոֆոբ օրինագծով։
Այսօր՝ հունիսի 4-ին, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նախաձեռնել է 19 օրենքներից բաղկացած օրենսդրական փաթեթ, որը նախատեսում է «միասեռ ամուսնությունների արգելումը»։
Պապուաշվիլին նաև ասել է, որ այսօր գրանցվելիք օրինագիծը կարգելի ամուսնությունը, եթե դա կնոջ և տղամարդու միություն չէ։ Միասեռ զույգերին կարգելվի որդեգրումը:
Օրենքի փաթեթի համաձայն՝ արգելվելու են սեռափոխության վիրահատությունը և փաստաթղթերում անձի սեռից տարբերվող սեռի նշումը։
Չի թույլատրվի կրթական հաստատություններում քարոզչություն իրականացնել, մասնավորապես՝ հակառակ սեռին պատկանելության, միասեռական հարաբերությունների կամ արյունապղծության խթանմանը նպաստող տեղեկատվության տարածումը։ Հեռուստատեսությանը կարգելվի «նման տեսարանների հեռարձակումը»:
Պապուաշվիլին ասել է. «Հավաքներն ու ցույցերը կարգելվեն, եթե դրանք նպատակ ունեն նպաստելու միասեռական հարաբերությունների քարոզչությանը»։