
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում իր տարեկան զեկույցը սկսել է Ուկրաինային համերաշխություն հայտնելով:
«Նախքան իմ ուղերձը սկսելը, ես ցանկանում եմ համերաշխություն հայտնել մեր բարեկամ Ուկրաինային, այսօր Բուչայի ողբերգության տարելիցն է, և խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը», — ասել է նախագահը։
Զուրաբիշվիլին դիմել է խորհրդարանին և ժողովրդին երկրի վիճակի կարևորագույն հարցերի շուրջ։ Նախագահի զեկույցից հետո ելույթ են ունեցել խորհրդարանական խմբակցությունների և քաղաքական խմբերի ղեկավարները։