Խորհրդարանն ընդունեց «Ընտրական օրենսգրքում» վիճահարույց փոփոխություները

Վրաստանի խորհրդարանը 80 կողմ ձայնով՝ միաձայն, երրորդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները։

Ըստ փոփոխության, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) որոշումները և կադրային փոփոխությունները չստանան անդամների երկու երրորդի աջակցությունը, ապա դրանք կարող են ընդունվել պարզ մեծամասնությամբ՝ վերաքվեարկությամբ։ Երբ փոփոխությունն ուժի մեջ մտնի, ԿԸՀ-ն կկարողանա առանց ընդդիմության ձայների որոշումներ ընդունել, ինչը նախկինում հնարավոր չէր։

Նույն օրինագծով վերացվում է ԿԸՀ խորհրդատվական խումբը, որի գոյությունը «Շառլ Միշելի համաձայնագրի» մաս է կազմում։ Խումբն ստեղծվում է ընտրություններից տասն օր առաջ և ներառում է հանրային պաշտպանի և տեղական ու միջազգային դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ի դեպ, Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։

Իշխանությունը փոխել է ԿԸՀ նախագահի ընտրության կարգը. ինչ պետք է իմանալ