
Այսօր՝ հուլիսի 19-ին, Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի «Համաներման մասին» օրինագիծը։
Օրինագծի համաձայն՝ համաներումը կվերաբերի սույն թվականի մինչև հուլիսի մեկը կատարված հանցագործություններին, չի տարածվի սպանության, թմրանյութերի վաճառքի, սեռական հանցագործությունների, կողոպուտի, ահաբեկության, կոռուպցիայի և պաշտոնական հանցագործությունների, անդրաշխարհի, սովորական հանցագործությունների, թրաֆիքինգի և այլ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների վրա:
Բացի այդ, «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ մոտ 7000 հոգու պայմանական պատիժը մեկ տարով կկրճատվի։
Խորհրդարանն իշխող ուժի առաջ քաշած համաներման մասին նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունի արտահերթ նիստում. Երկրորդ և երրորդ ընթերցումները կշարունակվեն աշնանային նստաշրջանի շրջանակներում։