
Այսօր՝ դեկտեմբերի 29 -ին, Վրաստանի խորհրդարանը քննարկում կանցկացնի ու կքվեարկի 2021թ պետական բյուջեի նախագիծն ընդունելու՝ լիագումար նիստի ձևաչափում:
Կառավարության կողմից մշակած փաստաթղթում 2021թ պետբյուջեն 1 662.2 մլն լարիով պակաս է նախորդ տարվա պետբյուջեից, այն կազմում է 16 758.1 մլն լարի:
Ընդհանուր առմամբ ծախսերը հաջորդ տարի աճելու են. 2020 թ համեմատ ծախսերի ծավալն աճել է 221.9 մլն լարիով, կազմելով՝ 12 778.3 մլն լարի:
Պետբյուջեում հատուկ ուշադրություն է դարձված կորոնավիրուսի դեմ պայքարի ու հակաճգնաժամային միջոցառումների վրա: Այսպիսով, 890 մլն լարի կհատկացվի այս կետին:
Հարկ է նշել նաև, որ նախնական տեսքով փաստաթուղթը 2021թ ենթադրում էր 5% տնտեսական աճ, թեև այս՝ վերջնական տարբերակով ակնկալվում է 4.3% աճ: