Վրաստանի խորհրդարանը նախատեսում է հուլիսի 18-19-ին արտահերթ նիստ գումարել: Հաջորդ շաբաթվանից Վրաստանի խորհրդարանը կսկսի իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախաձեռնած «Համաներման մասին» օրենքի հանձնաժողովային քննարկումը։
Բյուրոյի նիստում խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ «Համաներման մասին» օրենքը առաջին ընթերցմամբ կընդունվի արտահերթ նստաշրջանում (հուլիսի 18-19-ը)։ Երկրորդ և երրորդ ընթերցմամբ կքվեարկվի աշնանային նստաշրջանում։
Պապուաշվիլիի խոսքով, համաներմամբ ազատ կարձակվի դատապարտյալների մոտ 10 տոկոսը, և, ընդհանուր առմամբ, նույն օրենքը 1/3-ով կազդի տարբեր բանտարկյալների (նրանց պատժաչափը կկրճատվի 1/2, 1/4 և 1/6-ով): Բացի այդ, պայմանական մեկ տարով դատվածության կրճատումը կվերաբերի մոտավորապես 7000 բանտարկյալի:
Խորհրդարանը արտահերթ նիստում պատրաստվում է քվեարկություն անցկացնել դատախազության խորհրդի կողմից ընտրված Գլխավոր դատախազության թեկնածու Գիորգի Գաբիտաշվիլիի ընտրության շուրջ։
Հիշեցնենք, որ Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանում գարնանային վերջին նստաշրջանն անցկացվել է հունիսի 28-ին։ Աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 3-ին։