
Խորհրդարանը կաջակցի տեղական ինքնակառավարման զարգացմանն ու կլինի ապակենտրոնացման գաղափարի կողմնակիցը: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանում պետական և տեղական իշխանության ինստիտուցիոնալ երկխոսության ֆորումը բացելիս:
«Ինքնակառավարման հիմնական գաղափարը քաղաքացիների մասնակցությունն ու ներգրավվածությունն է, առանց դրա անհնար կլինի ինքնակառավարման գոյությունը, ուստի պետք է աշխատենք քաղաքացիների ներգրավվածությունը կատարելագործելու ուղղությամբ»,- ասել է Կոբախիձեն՝ հիշելով 100 տարի առաջ Վրաստանում տեղական ինքնակառավարման ձևավորման փուլերը: