
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի հետ։ Խորհրդարանում կայացած հանդիպմանը քննարկվել են նոր օմբուդսմենի հետ համագործակցության հարցերն ու ձևաչափը, ինչպես նաև նախորդ տարվա կատարողականի ցուցանիշների առնչությամբ ներկայացված առաջարկությունները։
Շալվա Պապուաշվիլին հույս է հայտնել, որ համագործակցությունն արդյունավետ կլինի, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության առումով ստեղծված իրավիճակը բարելավվի։
«Հանրային պաշտպանը խորհրդարանի կարևորագույն գործիքներից մեկն է, որպեսզի խորհրդարանը լիարժեք տեղեկատվություն ունենա Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, և խորհրդարանը կարողանա արձագանքել այդ հարցերին», — ասել է խորհրդարանի նախագահը։