
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ոստիկանական ուժեր են մոբիլիզացված: Շենքի հարակից տարածքում ոստիկանության մեքենաներ են կայանած, տեղում է նաև ՆԳՆ-ի հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի մի քանի ավտոբուս, 112-ի (արտակարգ իրավիճակների ծառայություն), շտապ օգնության և հրշեջ մեքենաներ:
Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 25-ին, մոտ 20 ընդդիմադիր կուսակցություններից կազմված «Միավորված ընդդիմությունը» ծրագրում է կրկին արգելափակել խորհրդարանի մուտքերը: