Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից հատվածում ավարտվեց «Լուռ ակցիան»: Ակցիայի մասնակիցները հեռացել են Ռուսթավելի պողոտայից:
Ծայրահեղական խմբերը նույնպես լքում են մայրաքաղաքի կենտրոնական Ռուսթավելի պողոտան, որտեղ փորձում էին տապալել «Լուռ ակցիան»: Սակայն մինչ հեռանալը, երբ ոստիկանությունը բացեց հակընդդեմ ակցիաների միջև կառուցած կենդանի պատը, և ծայրահեղական խմբերին թույլ տվեցին հասնել խորհրդարանի շենքին, նրանք իջեցրին խորհրդարանի առջևի Եվրամիության դրոշն ու այրեցին այն։
Երեկվանից հետո, երբ ծայրահեղական մի շարք խմբեր ուժ կիրառելով տապալեցին ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը», այսօր, ի աջակցություն երեկվա տուժածների, «Լուռ ակցիա» էր անցկացվում, երբ կրկին հայտնվել են նույն խմբերն ու սկսել դրդել բախումներ։ Նրանք հակառակ կողմի ակցիայի մասնակիցների ուղղությամբ նետում են շշեր, քարեր, ձվեր, փայտիկներ ու հրավառ նյութեր են։